ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Հոժարակամ տեղավորվել են ծառայի դերի մեջ

Հոժարակամ տեղավորվել են ծառայի դերի մեջ
31.08.2024 | 13:22

Փաշինյանը նախընտրում է Ադրբեջանի հետ հարցերը լուծել երկկողմ ձևաչափով։ Նույն Ադրբեջանի, որ Հայաստանի վրա գործադրում է իր դաշնակիցների, առաջին հերթին՝ Թուրքիայի ճնշումը։

Միջազգային քաղաքականության մեջ, թե փողոցում, երբ պարտվածը, թույլը, ով նաև չունի դիվանագիտություն ու խորամանկություն, իրեն հաղթածի հետ հարաբերվելիս, հարցեր պարզելիս նախընտրում է մեն-մենակ մնալ ուժեղի դեմ, առանց միջնորդի, առանց երրորդ կողմի, դա նշանակում է, որ ինքը հոժարակամ տեղավորվել է ծառայի (ջահելի) դերի մեջ, ում ինչ ասում են, ականջները կախ լսում է։ Ցավոք, այսօր այդ դերը ինքնաբերաբար պարտադրվում է հյուսիսային ազգերի մեջ վեհագույն հայ ժողովրդին։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 9160

Մեկնաբանություններ